ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հացադուլը լավ տարբերակ չէ

Հացադուլը լավ տարբերակ չէ
03.03.2025 | 20:33

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն Ազատության հրապարակում հացադուլ է սկսել՝ որպես խնդրանք Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին՝ «դադարեցնելու իր կյանքի համար անդառնալի սպառնալիք հանդիսացող այս հացադուլը»։

Տիկին Թանդիլյանի մոտիվներն ու նպատակներն, անշուշտ, ազնիվ են, սակայն չեմ կարծում, թե մենք պետք է խրախուսենք նրա քայլը:

Հացադուլը պայքարի ծայրահեղ միջոց է, որը, թերևս, արդարացված է միայն այն պարագայում, երբ մարդու ազատությունը սահմանափակված է ու նա պայքարի այլ միջոց չունի:

Ես ինքս երկու անգամ նման ծայրահեղ քայլի գնացել եմ բանտում՝ քաղկալանավոր եղած ժամանակ, ու պայքարս որոշակի արդյունավետություն ունեցել է:

Բաքվում պահվող ռազմագերիների ազատության հարցն, ըստ էության, հայկական օրակարգում առանցքային կարող է լինել երկու պարագայում՝ իշխանափոխություն կամ երբ ստիպում ենք գործող կառավարությանը՝ այդ հարցում նախանձախնդիր լինել:

Ամեն դեպքում՝ Բաքվում պահվող մեր եղբայրների ազատության հարցում հասարակական ուժեղ կոնսոլիդացիա և նույնքան ուժեղ ճնշում է պետք կառավարության վրա:

Սրա համար ոչ թե հացադուլ, այլ նպատակային քաղաքական աշխատանք է պետք տանել:

Մյուս կողմից, ակնհայտ է, որ պետք է հստակ հաշվարկել՝ արդյո՞ք միջազգային ճնշումը կարող է նպաստել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակմանը, թե՞ դրա համար նաև որոշակի դիվանագիտական «առևտուր» է պետք:

Իրավիճակի ամբողջական պատկերը ստանալու համար՝ կառավարության հետ որոշակի կոմունիկացիա է պետք, մանավանդ, եթե իշխանափոխության հնարավորությունն այս պահին մշուշոտ է:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 21308

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ